Կարևոր իրադարձություններ

Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի զորահանդեսին մասնակցող հայկական պատվիրակության բոլոր անդամները 3-4 օրը մեկ կորոնավիրուսի թեստ կհանձնեն. «Ժողովուրդ»

12 Հունիս, 2020 09:07
Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի զորահանդեսին մասնակցող հայկական պատվիրակության բոլոր անդամները 3-4 օրը մեկ կորոնավիրուսի թեստ կհանձնեն. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին մեկնելու է Մոսկվա՝ Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու։

Բնականաբար, վարչապետը Մոսկվա միայնակ չի մեկնելու, նրան կուղեկցեն անվտանգության աշխատակիցներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ: Պաշտպանության նախարարությունից և անձամբ նախարար Դավիթ Տոնոյանը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մոսկվա մեկնելուն իշխանությունները բավականին լուրջ են նախապատրաստվել՝ հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը, և մինչև հունիսի 24-ը Մոսկվա բոլոր մեկնողները պետք է 3-4 օրը մեկ պարբերականությամբ կորոնավիրուսի վարակվածության թեստ հանձնեն, որպեսզի վստահ լինեն, որ վարակված չեն:

Ընդ որում, թեստ են հանձնում բոլորը, այլ ոչ թե միայն ղեկավար կազմի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պաշտպանության նախարարությունից հաստատեցին, որ Դավիթ Տոնոյանն արդեն իսկ կորոնավիրուսի թեստ հանձնել է, և նրա պատասխանը բացասական է: Սակայն ինչպես նշեցինք, մինչ այդ կրկին պետք է թեստեր հանձնեն մի քանի անգամ:

Այստեղ ընդգծենք, որ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանն անհրաժեշտ է նաև Արցախ մեկնելու համար: Եվ, ահա, երեկվանից Արցախ է մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը ևս մինչ այդ թեստ է հանձնել, և պատասխանը բացասական է եղել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։   

 

 

Լրահոս

Դիտել ավելին