Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

Հուլիս-օգոստոսին սպասվում է համաճարակի պիկի անկում` հիվանդությունը կթուլանա. «Հրապարակ»

12 Հունիս, 2020 08:42
Հուլիս-օգոստոսին սպասվում է համաճարակի պիկի անկում` հիվանդությունը կթուլանա. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսով զբաղվող կազմակերպչի փոխանցմամբ` հուլիս-օգոստոսին սպասվում է համաճարակի պիկի անկում` հիվանդությունը կթուլանա: Ինչո՞վ է բացատրվում այդ լավատեսությունը։ «Հիմնականում՝ բնակլիմայական պայմաններով․ այդ ամիսներին կլինի բարձր ջերմային ֆոն, ինչին կորոնավիրուսի բացիլը չի դիմանում, արագ ախտահանվում է, սակայն սեպտեմբեր-նոյեմբերին վիրուսը կրկին կակտիվանա»:
 
Որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ եք՝ երկրորդ ալիքին դիմագրավելու համար։ «Մահճակալների քանակն ենք մեծացնում, ունեինք 1300, հիմա արդեն՝ 2 հազար»: Դա բավարարո՞ւմ է այսօրվա «կարիքները»։ «Ոչ, մեր հաշվարկներով` հիմա մահճակալի սպասող 57 հիվանդ ունենք»:
 
Ասում են` մարդիկ ծանոթ են մեջ գցում, որ պառկեն հիվանդանոցում։ «Կարծում եմ` չափազանցնում եք, բոլոր դեպքերում, հիմա փորձում ենք թթվածնային մահճակալներով ապահովել հիվանդասենյակները, սովորական հիվանդասենյակներում նախկինում թթվածնային ապարատներ չկային, միայն ռեանիմացիայում էր, հիմա սենյակներում էլ ենք թթվածնի «գիծ» տեղադրում»:
 
Ասում են, Երեւանից հիվանդներին տեղափոխում եք մարզեր` Կապան, Սպիտակ։ «Այո, սակայն փորձում ենք Երեւանում նույնպես նոր կետեր բացել»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին