Կարևոր իրադարձություններ

Կլոպը կարող է Լիվերպուլի հետ չեմպիոնության հասնել

17 Հոկտեմբեր, 2015 11:45
Կլոպը կարող է Լիվերպուլի հետ չեմպիոնության հասնել

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպա Մատս Հյումելսը վստահ է, որ իր նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» հետ կարող է չեմպիոնության հասնել:

«Վստահ եմ՝ Կլոպը կարող է «Լիվերպուլին» չեմպիոնության հասցնել: Նա բազմից ապացուցել է, որ առանց խոշոր տրանսֆերների և գերաստղերի ի զորու է հաջողությունների հասնել:

Ես լավ գիտեմ Կլոպին, նա հոգեպես հաղթող է: Նա չի բավարարվի քառյակում լինելով, այլ կպայքարի մինչև վերջ: Նրա ուժերի շրջանակում է մարտահրավեր նետել «Չելսիին», «Մանչեսթեր Յունայթեդին», «Մանչեսթեր Սիթիին» և «Արսենալին»,- Հյումելսի խոսքերն է մեջբերել «goal.com»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին