Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին ՌԴ-ում Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչ է նշանակվել. «Հրապարակ»

12 Հունիս, 2020 08:19
ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին  ՌԴ-ում Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչ է նշանակվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին՝ Գոռ Միրզոյանը, մեր տեղեկություններով, նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչ։ Գոռ Միրզոյանը վաղուց էր աշխատում ԱԱԾ-ում։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Միրզոյանը ՀՔԾ ղեկավար է եղել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եւ Մարտի 1-ի գործով էլ հեղափոխությունից հետո հարցաքննվել է։

Այսինքն՝ ե՛ւ նա, ե՛ւ նրա որդին «նախկիններից» են։ Նշանակումը եղել է մոտ 2 ամիս առաջ։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից, սակայն մեզ ասացին՝ սա փակ ինֆորմացիա է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 

Լրահոս

Դիտել ավելին