Կարևոր իրադարձություններ

Արտահերթ նիստ կհրավիրվի՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու համար. «Հրապարակ»

12 Հունիս, 2020 08:08
Արտահերթ նիստ կհրավիրվի՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու համար. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Արտակարգ դրության 3-րդ անգամ երկարաձգումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով․ իշխանությունն ապահովագրվում է զանգվածային ցույցերից«Իշխանությունը երրորդ անգամ է երկարացնում արտակարգ դրության ռեժիմը։ Այսօր կառավարության արտահերթ նիստ կհրավիրվի, որից հետո՝ խորհրդարանի հատուկ նիստ՝ որոշումն ընդունելու համար։
 
Իշխանական շրջանակներից հասնող տեղեկությունների համաձայն, արտակարգ դրության երկարաձգումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով․ իշխանությունը ներքաղաքական հնարավոր թեժացումների ու զանգվածային միջոցառումների սցենարը հաշվի առնելով է եկել նման որոշման։
 
Ինչպես հայտնի է, արտակարգ ռեժիմը թույլ չի տալիս բողոքի ակցիաներ իրականացնել։
 
Հիշեցնենք, որ վերջին անգամ երկարաձգված արտակարգ դրությունն ավարտվում է հունիսի 13-ին, ժամը 17։00-ին»,-գրում է թերթը:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին