Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են Toyota-ն ու մոտոցիկլը. կան վիրավորներ. մոտոցիկլավարը եղել է ոչ սթափ

12 Հունիս, 2020 00:30
Երևանում բախվել են Toyota-ն ու մոտոցիկլը. կան վիրավորներ. մոտոցիկլավարը եղել է ոչ սթափ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 6-ին Երևանում տեղի ունեցած մոտոցիկլի և ավտոմեքենայի բախման փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հունիսի 11-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ Ռոման Մկրտչյանի վարած Toyota մակնիշի 51 RO 555 համարանիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ Ալեքսանդր Մելքոնյանի վարած ՕՕ-666 համարանիշի մոտոցիկլը:

Աղբյուրի տեղեկություններով՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ Ա. Մելքոնյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ Էլիզաբետ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Toyota-ի վարորդն ու մոտոցիկլավարը ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ մոտոցիկլավարը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճանի): 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին