Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

11 Հունիս, 2020 23:59
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ հունիսի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-14-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից։

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ հունիսի 12-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: Հունիսի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին