Կարևոր իրադարձություններ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել

11 Հունիս, 2020 23:13
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել

«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել Ամուլսարում աշխատանքները վերսկսելու առնչությամբ.

««Լիդիան Արմենիան» հայտնում է, որ Ընկերության գործունեության և Ամուլսարի ծրագրի ապագայի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Այսօր իրավաբան-ակտիվիստ Նազելի Վարդանյանն Ազգային ժողովի Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում հայտարարել էր, որ «...հավանաբար շուտով զրոյացվի Ամուլսարի հանքն իրենց (ընկերության) հաշվեկշռում»:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Ամուլսարի ծրագիրը շարունակում է մնալ «Լիդիան Արմենիայի» 100% սեփականությունը, ընկերությունը շարունակում է տիրապետել հանքի շահագործման բոլոր իրավունքներին և ծրագրում է վերսկսել աշխատանքները Ամուլսարում՝ ավարտին հասցնելով հանքի շինարարությունը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին