Կարևոր իրադարձություններ

Արտաշատում 15 հա խոտածածկույթ է այրվել․ դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ

11 Հունիս, 2020 22:59
Արտաշատում 15 հա խոտածածկույթ է այրվել․ դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ

Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի 6-րդ ուղեկալի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին, մարվել՝ 18։32-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ և եղեգնուտ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին