Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանի և նրա ընտանիքի կարողությունը․ հայտարարագիր

11 Հունիս, 2020 21:43
Արարատ Միրզոյանի և նրա ընտանիքի կարողությունը․ հայտարարագիր

Կոռուպցիայի կանխարգելման հանձանժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց 2019 թվականի հայտարարագրերը։  Ներկայացնում ենք ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և նրա ընտանիքի կարողությունը։

2019 թվականի սկզբին և տարվա վերջում Արարատ Միրզոյանը` որպես համատեղ սեփականություն, ունի 2 բնակարան` Աջափնյակում և Շենգավիթում:

Միրզոյանը տարվա սկզբում ունեցել է KIA մակնիշի ավտոմեքենա: Տարվա վերջին, սակայն, Միրզոյանն իր անունով չունի գրանցած որևէ ավտոմեքենա:

ԱԺ խոսնակի դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 8 միլիոն դրամ, տարվա վերջին այն դարձել է 10 միլիոն: Տարվա սկզբում Միրզոյանն ունեցել է 1 միլիոն 820 հազար դրամ, որը տարվա վերջին դարձել է 2 միլիոն 220 հազար դրամ:

Արարատ Միրզոյանը՝ որպես աշխատանքի վարձատրություն, ՀՀ Վարչապետի աշխատակազմում ստացել է 2 միլիոն 119 հազար 153 դրամ, ՀՀ Ազգային ժողովում՝ 15 միլիոն 696 հազար 640 դրամ:

Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի անունով գրանցված է KIA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2019-ի հունիսին 6 միլիոն 200 հազար դրամով:

Կնոջ բանկային հաշիվներին տարվա սկզբին եղել է 300 հազար դրամ, որը տարվա վերջին դարձել է 450 հազար դրամ: Աբաջյանն ունեցել է տարվա սկզբին 110 հազար կանխիկ դրամ, որը տարվա վերջին դարձել է 70 հազար դրամ:

Որպես աշխատանքի վարձատրություն՝ Գոհար Աբաջյանը ՎՕԼՕ ՍՊԸ-ից ստացել է 8 միլիոն 180 հազար դրամ: Ստացված փոխառությունները կազմել են 4 միլիոն 240 հազար դրամ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին