Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Բաղանիս գյուղում բեռնատարներ են բախվել․ ՌԴ քաղաքացի է հոսպիտալացվել

11 Հունիս, 2020 21:20
Բաղանիս գյուղում բեռնատարներ են բախվել․ ՌԴ քաղաքացի է հոսպիտալացվել

Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 17:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղանիս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են բեռնատարներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բաղանիս հատվածի 14-րդ կմ-ին բախվել են կցորդիչով «Howo» մակնիշի (վարորդ՝ Նորիկ Ա․) և «Volvo» մակնիշի (վարորդ՝ Դենիս Ս․, ՌԴ քաղաքացի) բեռնատարները:

Դենիս Ս․-ն հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին