Կարևոր իրադարձություններ

Դիլիջանի բժշկական կենտրոնը կսկսի ընդունել կորոնավիրուսով վարակված հիվանդների

11 Հունիս, 2020 21:09
Դիլիջանի բժշկական կենտրոնը կսկսի ընդունել կորոնավիրուսով վարակված հիվանդների

Դիլիջանի բժշկական կենտրոնը միանում է կորոնավիրուսի դեմ պայքարին: Դիլիջանի ԲԿ-ն 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով, կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ  Տավուշի մարզպետարանի տարածած հաղորդագյությունից։

«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Դիլիջանի բժշկական կենտրոնում շարունակում է նախկինի նման գործել ամբուլատոր օղակը՝ դեղերի տրամադրումը, լաբորատոր հետազոտությունները, անհետաձգելի բուժօգնությունը, գործում է նաև ծննդատունը:

Կորոնավիրուսով հիվանդների սպասարկումն ամբողջությամբ առանձնացված հատվածում է և որևէ ռիսկ չի պարունակում մյուս այցելուների համար:

Առողջություն ենք մաղթում բոլորին և հորդորում հետևել հակահամաճարակային կանոններին»,- ասված է մարզպետարանի հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին