Կարևոր իրադարձություններ

Կայացվել է 2547 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

11 Հունիս, 2020 19:31
Կայացվել է  2547  կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 10-ի դրությամբ կայացվել է  2547  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից։

Իրականացվել է 26 196  ստուգում, որից միայն 650-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

 

Լրահոս

Դիտել ավելին