Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական

11 Հունիս, 2020 18:47
Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ա. Ղուլյանի 2020 թվականի հունիսի 10-ի դիմումը` կարգադրում եմ. 1. 2020 թվականի հունիսի 10-ից Աշոտ ՂՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասված է Արարարտ Միրզոյանի կարգադրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին