Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով, քանի որ այն պատճառները, որոնց բերումով մենք երկրում արտակարգ դրություն էինք սահմանել, վերացված չեն. Նիկոլ Փաշինյան

11 Հունիս, 2020 18:25
Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով, քանի որ այն պատճառները, որոնց բերումով մենք երկրում արտակարգ դրություն էինք սահմանել, վերացված չեն. Նիկոլ Փաշինյան

Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտննեց, որկորոնավիրուսով վարակման 566  նոր դեպք է արձանագրվել և սա արտահայտումն է այն բանի, թե 7-14 օր առաջ ինչպես են պահպանվել հակահամաճարակային կանոնները ՀՀ-ում։

«Այսօր մեր կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը արդյունքների է բերում 7-14 օր հետո, քանի որ հիվանդության ինկուբացիոն շրջանը 7-14 օր է։ Այս թվերը վկայում են, որ մենք առնվազն 7-14 օր առաջ պատշաճ մակարդակով չենք կարողացել պահպանել հակահամաճարակային կանոնները։  Մենք այսօր մեր վարքագծով գծագրում ենք, կազմակերպում ենք և որոշում ենք, թե 7-14 օր հետո ՀՀ-ում վարակի քանի նոր դեպք կարձանագրվի։ Ուզում են տեղեկացնել, որ վաղը կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա, որտեղ որոշում կկայացնենք արտակարգ դրության վերաբերյալ։ Այն կերկարացվի ևս  1 ամսով։ Այնուհետև տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկվեն մեր արածի և չարածի վերաբերյալ մանրամասները։ Մենք հնարավորություն ունենք 7-14 օր հետո զրոյացնել կորոնավիրուսի նոր դեպքերի աճը և ընդհանրապես կանգնեցնելու վարակը»,- ասաց  վարչապետը։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ․

«Որոշում կկայացնենք արտակարգ դրության ռեժիմի երկարացման վերաբերյալ: Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով, քանի որ այն պատճառները, որոնց բերումով մենք երկրում արտակարգ դրություն էինք սահմանել, վերացված չեն: Որոշումի կայացումից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ և այնտեղ մենք կքննարկենք մանրամասները մեր արածի, չարածի և մեր անելիքների մասով»,- նշեց Փաիշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին