Կարևոր իրադարձություններ

Իսակովի պողոտայի շենքերից մեկի բակում, ցրված վիճակում, հայտնաբերվել է մոտ 300 գրամ սնդիկ․ քիմիկները սահմանազատել են տարածքը և հավաքել սնդիկը

11 Հունիս, 2020 18:10
Իսակովի պողոտայի շենքերից մեկի բակում, ցրված վիճակում, հայտնաբերվել է մոտ 300 գրամ սնդիկ․ քիմիկները սահմանազատել են տարածքը և հավաքել սնդիկը

Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 36/2 շենքի բակում մեծ քանակությամբ սնդիկ է թափված: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ շենքի բակում հայտնաբերվել է ապակյա կոտրված տարա և մոտ 300 գրամ սնդիկ (ցրված վիճակում)։

Քիմիկները սահմանազատել են տարածքը, հավաքել սնդիկը և փոխանցել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին