Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    486

  • EUR

    547
    559

  • RUB

    6,64
    6,94

Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ ունեցվածքի են տնօրինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը

11 Հունիս, 2020 14:45
Ի՞նչ ունեցվածքի են տնօրինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնյաների 2019 թվականի հայտարարագրերը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարվա սկզբին ունեցել է HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը հուլիս ամսին վաճառել է Արսեն Մանուկյան անունով անձին՝ 4 միլիոն 550 հազար դրամով։ Այդ գումարը վարչապետը բանկում պահում է որպես ավանդ։

Տարվա վերջում Փաշինյանը բանկային հաշվին ունեցել է 3 միլիոն 333 հազար դրամ, 319 դոլար։ 2019-ի տարեվերջին Նիկոլ Փաշինյանի ձեռքին կանխիկ 790 հազար դրամ, և 1800 դոլար գումար է եղել։ Վարչապետն անցած տարի ստացել է 11 միլիոն 644 հազար դրամ աշխատավարձ, իր գրքի վաճառքից «Անտարես» հրատարակչությունից ստացել է 2 միլիոն 406 հազար դրամ։ 1999 թվականից ի վեր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 50% փայատեր է «Մեր տպարանը» ՍՊԸ-ում, որի տնօրենն է, և խմբագիր՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում կամ որ նույնն է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում։

Աննա Հակոբյանի անունով են գրանցված 2009 և 2010 թվականներին գնված VAZ, NISSAN, RENAULT մարդատար մեքենաները։ Աննա Հակոբյանի բանկային երկու հաշիվներին 2019-ի վերջում եղել է ընդհանուր 905 հազար 405 դրամ, իսկ կանխիկ՝ 1000 դրամ։ 2019-ի վերջին «Մեր տպարանը» և «Դարեսկիզբ» ՍՊԸ-ներից Աննա Հակոբյանը ստացել է 15 միլիոն 640 հազար դրամ եկամուտ։ Նրա անունով են ձևակերպված Շենգավիթում երկու բնակարանները, որոնցից մեկը ժառանգություն է, մյուսը գնել է։ Փաշինյանների չափահաս դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, որն աշխատում է Դիջիթեյն ՍՊԸ-ում, 2019-ին ստացել է 2 միլիոն 82 հազար դրամ աշխատավարձ, իսկ բանկային հաշվին եղել է 324 հազար դրամ։ Նրա անունով սեփականություն գրանցված չէ։


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին