Կարևոր իրադարձություններ

Մահացել է ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի զոքանչը․ «Փաստինֆո»

11 Հունիս, 2020 14:00
Մահացել է ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի զոքանչը․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տվյալներով՝ նախօրեին մահացել է ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի կնոջ մայրը։

«Օրեր առաջ կարանտինի պայմաններում տեղի ունեցած աղմկահարույց հարսանեկան արարողության մասին տեղեկություն տարածվեց, որ այն տեղի է ունենում Բագրևանդի՝ Արտակ Դավթյանի ընտանիքին պատկանող առանձնատանը և, որ հարսանեկան արարողության հապշտապ կազմակերպումը պայմանավորված է ընտանիքի անդամներից մեկի ծանր հիվանդությամբ։

ՊՆ-ում «Փաստինֆո»-ին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Արտակ Դավթյանի որդու հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել՝ առանձնատան բակում՝ բացօթյա պայմաններում, սակավաթիվ հյուրերի մասնակցությամբ։

Հարսանեկան արարողությանը մասնակցել են հարսի և փեսայի մերձավոր հարազատները, ամենամոտ ընկերներն անգամ ներկա չեն գտնվել արարողությանը։

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել փեսայի արդեն լուսահոգի տատիկի վերջին ցանկությամբ»,-գրում է լրատվամիջոցը:

 

Լրահոս

Դիտել ավելին