Կարևոր իրադարձություններ

Ունենք 32 հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտ, որոնցից 4-ը գտնվում են տանը. Արսեն Թորոսյան

11 Հունիս, 2020 11:28
Ունենք 32 հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտ, որոնցից 4-ը գտնվում են տանը. Արսեն Թորոսյան

Այս առավոտյան դրությամբ մենք ունենք 32 հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտ: Նրանցից 4-ը տանն են, մնացած՝ այլ հիվանդանոցներում ու պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ: Այսօր կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը նշեց, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթացը լարվածությունը կոմպեսացվում է հնարավորությունների աճով:

Նախարարը ասաց, որ կառավարելի իրավիճակը պետք է պահել հնարավորինս երկար ու գնալ դեպի անկման:

 

Լրահոս

Դիտել ավելին