Կարևոր իրադարձություններ

Ճակոյի և Շահինյանի «քիմիան». «Ճակո ջան, կհանդիպենք… քեզ մոտ». Քոչարյանի աջակից Հովհաննես Շահինյանը սգում է «օրենքով գողի» մահը. «Ժամանակ»

11 Հունիս, 2020 09:53
Ճակոյի և Շահինյանի «քիմիան». «Ճակո ջան, կհանդիպենք… քեզ մոտ». Քոչարյանի աջակից Հովհաննես Շահինյանը սգում է «օրենքով գողի» մահը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քոչարյանի կողմնակից, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն ու Քոչարյանի մի քանի այլ կողմնակիցներ այս օրերին տխուր հոբելյան են նշում։

Պարզվում է՝ տարիներ առաջ հունիսի 8-ին սպանվել է «լեգենդար» Ճակոն։ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն այլ կողմնակիցների հետ միասին այսօր էլ սգում է «օրենքով գողի» մահը։

«Արդեն 26 տարի է, ինչ միասին չենք, Ճակո ջան: Ծանոթացանք հեռավոր 1980-ին ու այդ օրվանից դարձանք անբաժան ընկերներ: 26 տարի առաջ այս օրը դու մենակ թողեցիր ինձ, բայց չեղավ մի օր, որ քեզ չհիշեմ: Կհանդիպենք, բայց այս անգամ քեզ մոտ»,- գրել է նախկին ՀՀԿ-ական թաղապետը։

Շահինյանի և նման հանցագործների այսօրինակ օրգանական կապը, ըստ էության, փաստում է Ռոբերտ Քոչարյանի քրեաօլիգարխիայի պարագլուխ լինելու հանգամանքը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին