Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը մտադիր է կադրային զտում կատարել երկու ասպեկտով. «Փաստ»

11 Հունիս, 2020 07:57
Նիկոլ Փաշինյանը մտադիր է կադրային զտում կատարել երկու ասպեկտով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին ականատես եղանք, թե ինչպես են ՀՀ ուժային բլոկում լուրջ վերադասավորումներ տեղի ունենում. իրար հետեւից աշխատանքից ազատվեցին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ինչպես նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Դրան նախորդել էր նաեւ ՊԵԿ նախագահի հրաժարականը: 

«Փաստ» թերթի տեղեկություններով, տեղի ունեցածը դեռեւս սկզբնախաղն է, քանի որ առաջիկայում փոփոխությունների նոր ալիք է սպասվում։ 

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է կադրային զտում կատարել երկու ասպեկտով. նախ՝ հնարավորինս ազատվել բոլոր հին կադրերից, որոնք ներառված են պետական համակարգում, երկրորդ՝ փոխել նաեւ իր հետ «քայլած» այն պաշտոնյաներին, որոնք արդեն իր վստահությունը չեն վայելում։ Իսկ այդպիսիք քիչ չեն: 

Ընդ որում, իրենց զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ կտան թե՛ բարձրաստիճան ու բավականին առանցքային պաշտոններ զբաղեցնող գործիչներ, թե՛, այսպես կոչված, երկրորդ էշելոնում գտնվողներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին