Կարևոր իրադարձություններ

Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 202,783-ի

11 Հունիս, 2020 00:29
Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 202,783-ի

Աֆրիկայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 5,540 -ի, վարակվածների թիվը՝ 202,783-ի, ապաքինվել 90 հազար պացիենտ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնը։

Ամենաշատ դեպքերը գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ 52,991, ապաքինվել է 29,006 մարդ, մահացել 1,162 հիվանդ։

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7,403,022-ի, մահացել է 416,568 մարդ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին