Կարևոր իրադարձություններ

Տեսախցիկն արձանագրել է Շենգավիթ վարչական շրջանում հայտնի 28-ամյա «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը (տեսանյութ)

11 Հունիս, 2020 00:14
Տեսախցիկն արձանագրել է Շենգավիթ վարչական շրջանում հայտնի 28-ամյա «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը (տեսանյութ)

Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որով երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցել «Ռիմա-Թրավել»-ի սեփականատեր, 28-ամյա Աշոտ Պետրոսյանի սպանությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց բաժնում հաղորդում է ստացվել արդեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա երիտասարդ, որը մահացել է։

 

Լրահոս

Դիտել ավելին