Կարևոր իրադարձություններ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

10 Հունիս, 2020 23:58
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ հունիսի 11-15-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Երևան քաղաքում՝ հունիսի 11-15-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին