Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Հունիսի 12-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

10 Հունիս, 2020 23:00
Հունիսի 12-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հունիսի 12-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի վերաբերյալ հայտարարություն է տարածել. 

«Հայտնում ենք, որ հունիսի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։

Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 11-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն) և հունիսի 12-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմերնարկի հունիսի 12-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»,- ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին