Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ-ն 3 օրով կասեցրել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը

10 Հունիս, 2020 22:17
ՍԱՏՄ-ն 3 օրով կասեցրել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը

ՀՀ պարետի N63 որոշման հստակ պահանջ է՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների անցկացումը: Դա նշանակում է, որևէ հանրային սննդի կետերում չի կարող կազմակերպվել խնջույքի կամ այլ հավաքի որևէ տեսակ՝ հարսանիք, կնունք, ծնունդ, հանդիպում և այլն, որտեղ մարդկանց քանակը 5-ից ավելի է:

Ինչես հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, հետամուտ է պարետի որոշումների կատարմանը:

Այսօր՝ 10.03.2020թ, ՍԱՏՄ մասնագետների կողմից կազմված արձանագրությունների հիմքով, 72 ժամով Երևանում կասեցվել է երկու, իսկ Շիրակի մարզում մեկ ռեստորանի աշխատանքը: Հանրային սննդի այս օբյեկտներում անցկացվել են բազմամարդ հարսանիքներ:

Այսօր 24 ժամով կասեցվել է նաև մի շարք այլ հանրային սննդի կազմակերպությունների, իրացման կետերի՝ խանութների և արտադրությունների գործունեությունը:


 

 

Լրահոս

Դիտել ավելին