Կարևոր իրադարձություններ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն․ անդրադարձ է կատարվել տնտեսվարողներին ցուցաբերվող օժանդակության գործիքների ընդլայնման հնարավորությանը

10 Հունիս, 2020 22:05
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն․ անդրադարձ է կատարվել տնտեսվարողներին ցուցաբերվող օժանդակության գործիքների ընդլայնման հնարավորությանը

Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շրջանակում տնտեսվարողներին ցուցաբերվող օժանդակության գործիքների ընդլայնման հնարավորությանը: Այն քննարկվել է ընկերությունների կանոնադրական կապիտալում դրամային լրացուցիչ ներդրումների իրականացման համատեքստում: Ներկայացվել են միջոցառման ընդլայնման մեխանիզմներն ու դրանց հնարավոր արդյունքները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առանձին ոլորտների աշխուժացմանն ու զարգացմանը միտված հնարավորությունները, որոնց շուրջ հնչել են մի շարք առաջարկություններ ու գաղափարներ:

Կարևորելով կառավարության հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունավետությունը՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել քննարկումները, գալ միասնական տեսակետի և կառավարությանը ներկայացնել առարկայական նախաձեռնություններ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին