Կարևոր իրադարձություններ

Նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացել է ԲՈԿ-ի մասնագտիական խորհրդի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սևան Դավթյանը

10 Հունիս, 2020 21:41
Նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացել է ԲՈԿ-ի մասնագտիական խորհրդի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սևան Դավթյանը

Նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացել է Բարձրագույն որակավորման կոմիտեի մասնագիտական խորհրդի նախագահ Սևան Դավթյանը: Այս մասին տեղեկանում ենք ԲՈԿ-ի տարածած հաղորդագրությունից։

«Սրտի մեծ ցավով հայտնում ենք, որ նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացել է ԲՈԿ-ի 057-Քիմիական տեխնոլոգիաներ մասնագտիական խորհրդի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սևան Դավթյանը։

Նույն ախտորոշմամբ հիվանդանոցում է 057 մասնագիտական խորհրդի քարտուղար, քիմիական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանը։ Անահիտ Տոնոյանն ու Սևան Դավթյանն ամուսիններ են։ Համբերություն ենք մաղթում ծանր վիճակում հայտնված նրանց ընտանիքին, հարազատներին ու հուսով ենք, որ Անահիտ Տոնոյանը մոտակա օրերին կազդուրվի»,- ասված է ԲՈԿ-ի հաղորդագրությունում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին