Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483,5
    489,5

  • EUR

    546
    558

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

«Արծվի թևեր» տանող ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106» և «Լադա 112» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան

10 Հունիս, 2020 21:13
«Արծվի թևեր» տանող ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2106» և «Լադա 112» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան

Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 18։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արծվի թևեր» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Մհեր Ա․, ծնված 1981 թ.) և «Լադա 112» (վարորդ՝ Ռուբեն Ն․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տուժածներ չկան:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին