Կարևոր իրադարձություններ

Սևանա լճում ջրահեղձ են եղել երկու 16-ամյա տղաներ

10 Հունիս, 2020 20:59
Սևանա լճում ջրահեղձ են եղել երկու 16-ամյա տղաներ

Այսօր՝ հունիսի 10-ին, Սեւանա լճում ջրահեղձ են եղել երկու 16-ամյա տղաներ, ովքեր գնացել էին Սեւանի «Հանրային լողափ»՝ լողալու։ Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից։

«Ցավակցություն ենք հայտում պատանիների ընտանիքների անդամներին և հարազատներին, մաղթում համբերություն ու հոգու տոկունություն։

Եվ կոչով դիմում ենք բոլորին․

Հարգելի հայրենակիցներ, թեև Սևանա լճում լողի սեզոնը դեռ չի բացվել, սակայն եղանակային պայմանները այս օրերին թույլ են տալիս այցելել Սևան և լճում լողալ: Ձեզ խնդրում և հորդորում ենք, որպեսզի լինեք անչափ զգույշ, պահպանեք զգոնությունը, լողալու համար սահմանված կանոնները, որպեսզի, լողասեզոնի ընթացքում զերծ մնանք նման անկանխատեսելի և անցանկալի հետեւանքներից»,- ասված է մարզպետարանի հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին