Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի տնօրենը պատրաստակամություն է հայտնել կազմակերպության ամբողջ ներուժով աջակցել Հայաստանին

10 Հունիս, 2020 20:50
ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի տնօրենը պատրաստակամություն է հայտնել կազմակերպության ամբողջ ներուժով աջակցել Հայաստանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Տեսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ աշխատանքները, ինչպես նաև վերջին ամիսներին օրակարգային հարց դարձած կորոնավիրուսային վարակի դեմ փոխգործակցության հնարավորությունները։

Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության առումով իրավիճակը Հայաստանում, կատարված ու ընթացիկ քայլերը, ինպես նաև տեղեկացրել է նախատեսվող աշխատանքների մասին։

Զրույցն ընդգրել է կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ՝ մարդկանց վարքագծային փոփոխությունների կարգավորումից մինչև նեղ մասնագիտական հարցեր։

ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն կրկին պատրաստակամություն է հայտնել կազմակերպության ամբողջ ներուժով ու գործիքակազմով աջակցելու մեր երկրում գործադրվող ջանքերին՝ ինչը թույլ կտա հաղթահարելու համավարակի հետ կապված բոլոր խնդիրները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին