Կարևոր իրադարձություններ

Իրենք արդեն պատմության աղբանոցում են, ուղղակի տեղի է ունենալու այդ աղբանոցի վրա ամուր կափարիչ դնելու պրոցեսը․ Փաշինյանը՝ ՀՅԴ-ի մասին (տեսանյութ)

10 Հունիս, 2020 20:40
Իրենք արդեն պատմության աղբանոցում են, ուղղակի տեղի է ունենալու այդ աղբանոցի վրա ամուր կափարիչ դնելու պրոցեսը․ Փաշինյանը՝ ՀՅԴ-ի մասին (տեսանյութ)

Այս մասին այսօր` հունիսի 10-ին, Նիկոլ Փաշինյանի առցանց ճեպազրույցի ժամանակ լրատվամիջոցներից մեկի կողմից հնչեց հետևյալ հարցը․

«ՀՅԴ-ը պահանջում է, որ ԱԺ-ը հատուկ նիստ գումարի և կառավարության հետ քննարկի ճգնաժամից դուրս գալու լուծումներ և պատասխանատվության կանչվեն, ՀՅԴ-ի խոսքով, ձախողած բոլոր պաշտոնատար անձինք՝ սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Արդյո՞ք  Ձեր քաղաքական թիմը պատրաստ է նման օրակարգով քննարկման»:

Ի պատասխան Փաշինյանն ասաց․

«ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված արդեն երեք հատուկ նիստ է տեղի ունեցել և մի քանի անգամ հարցուպատասխան ու հարցի քննարկում է տեղի ունեցել: Ուղղակի ուզում եմ արձանագրել, որ դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև դաշնակցության ներկայացուցիչները հայտնի հռետորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թվականի ամռանը: Երբ ընդամենը մեկ-երկու ամիս էր անցել կառավարության ձևավորումից:

Այնպիսի տպավորություն կա, որ ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլեւ քաղաքական կորոնավիրուս, որը ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով կբերի այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական եւ հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան: Դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս  կմղվեն ՀՀ քաղաքական, հասարակական կյանքից, որովհետեւ իրենք ըստ էության, իրենց այսօրվա գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»:

«Ես որեւէ կասկած չունեմ, որ այդպիսի էություն ցուցադրածները նետվելու են Հայաստանի պատմության աղբանոցը: Իրենք արդեն այդ աղբանոցում են, ուղղակի տեղի է ունենալու այդ աղբանոցի վվրա ամուր կափարիչ դնելու պրոցեսը: Եվ դա չի անում կառավարությունը, կառավարությունը նման նպատակ չունի, դա անում են հենց այդ ուժերը եւ հանրությունը իր աներկբա վերաբերմունքով»-, ամփոփելով իր խոսքը ասաց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին