Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից և մահացել

10 Հունիս, 2020 20:14
Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից և մահացել

Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 19:10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել:

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 05 հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը: 

Մահացածը, ըստ դատաբժկի, կլինի 25-30 տարեկան տղամարդ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեոնարկում են անհրաժեշտ միջոցառումներ ՝ մահացածի ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին