Կարևոր իրադարձություններ

Հայաստանում գրանցվել է կավասակիի սինդրոմի երկրորդ դեպքը․ երեխան 9 տարեկան է․ Ալինա Նիկողոսյան

10 Հունիս, 2020 19:08
Հայաստանում գրանցվել է կավասակիի սինդրոմի երկրորդ դեպքը․ երեխան 9 տարեկան է․ Ալինա Նիկողոսյան

Հայաստանում գրանցվել է կավասակիի սինդրոմի երկրորդ դեպքը։ Այս մասին ԶԼՄ-ների հետ զրույցում հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նիկողոսյանի փոխանցմամբ՝ երեխան 9 տարեկան է, վիճակը սկզբում եղել է ծանր, դեղամիջոցների միջամտությամբ վիճակը կայունացել է։

Օրեր առաջ նույն կավասակիի սինդրոմով հիվանդ 4 տարեկան երեխայի մասին հայտնել էր ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:

Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր Թորոսյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին