Կարևոր իրադարձություններ

Իհարկե, մենք վերջնականորեն չենք կարող արձանագրել, որ մեզ մոտ իրավիճակը կայունացել է, բայց այդպիսի առաջին նախանշանները կան․ Նիկոլ Փաշինյան

10 Հունիս, 2020 18:54
Իհարկե, մենք վերջնականորեն չենք կարող արձանագրել, որ մեզ մոտ իրավիճակը կայունացել է, բայց այդպիսի առաջին նախանշանները կան․ Նիկոլ Փաշինյան

Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները ՀՀ-ում կրկին կայունացման թույլ նախանշաններ են ցույց տալիս։ Այս մասին այսօր` հունիսի 10-ին, առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, մենք վերջնականորեն չենք կարող արձանագրել, որ մեզ մոտ իրավիճակը կայունացել է, բայց այդպիսի առաջին նախանշանները կան: Իհարկե, կայունացումը տեղի է ունենում բավական բարդ նշաձողի վրա: Մենք երեկ 428 նոր դեպք ենք ունեցել։ Հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը տեսնում ենք, որ ամեն օրվա հետ ավելի փոքրանում է, և եթե մենք միասին կարողանանք պահպանել այս միտումը, կլուծենք հոսպիտալացման հետ կապված խնդիրներն ամբողջ ծավալով և կանցնենք համաճարակի հաղթահարման և զրոյացման փուլին»,- ասաց վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին