Կարևոր իրադարձություններ

Մի շարք առողջական խնդիրներ ունեցող 67-ամյա կինը հաղթահարել է COVID-19-ը

10 Հունիս, 2020 16:10
Հեղինակ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
Մի շարք առողջական խնդիրներ ունեցող 67-ամյա կինը հաղթահարել է COVID-19-ը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնում են.

«67 տարեկան Անահիտ Սարգսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր ընդունվել մայիսի 22-ին, հիմնական գանգատներին էին դժվարաշնչությունը, օդի պակասը, հևոցը: Նա ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում` հանգուցավոր խպիպ, զարկերակային հիպերտենզիա, տարել էր սրտամկանի սուր ինֆարկտ:

Բժիշկների կողմից իրականացված հետազոտությունները փաստել են, որ առկա էր երկկողմանի թոքաբորբ: Անահիտ Սարգսյանը ստացել է դեղորայքային բուժում, ինչից հետո նկատվել է դրական դինամիկա` թոքաբորբի օջախների չափերի և խտության նվազումով, ինքնազգացվողության բարելավում: Նա դուրս է գրվել բուժկենտրոնից»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին