Կարևոր իրադարձություններ

Իմ հավաստի տեղեկություններով՝ զոհերը Մեղրաձոր համայնքից են. Ռոմանոս Պետրոսյանը` Կոտայքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին

10 Հունիս, 2020 14:10
 Իմ հավաստի տեղեկություններով՝ զոհերը Մեղրաձոր համայնքից են. Ռոմանոս Պետրոսյանը` Կոտայքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին

Այսօր` հունիսի 10-ին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կոտայքում տեղի ունեցած ողբերգական դեպքին: Պետրոսյանը նշեց` դեպքը տեղի է ունեցել ոսկու հանքի դատարկ, արդեն իսկ շահագործված եւ փակ հանքախորշում.

«Դեռեւս պաշտոնապես չհաստատված, բայց իմ հավաստի տեղեկություններով՝ զոհերը Մեղրաձոր համայնքից են, որոնք ինքնաշեն միջոցներով փորձ են արել մտնելու այդ մարած խորշերը՝ միգուցե սիրողական մակարդակով հանքաքարեր հանելու»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու այնպես չի արվում, որ  նման վայրեր մուտք գործելու հնարավորություն չլինի, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ քրեական գործ է հարուցվելու, դա նախաքննությունը կպարզի, բայց կարող եմ ասել, որ մարած մի քանի տասնյակ հանքախորշերի վրա ֆիզիկապես հսկողություն դնելը դյուրին գործ չէ, միգուցե պարտավոր էին անելու, ամեն դեպքում, շատ ցավալի է, ցավակցում եմ հարազատներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին