Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    486

  • EUR

    547
    559

  • RUB

    6,64
    6,94

Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի մարմնի ջերմաստիճանն իջել է մինչև 32 աստիճան․ փաստաբան

10 Հունիս, 2020 12:07
Մանվել Գրիգորյանի  մարմնի ջերմաստիճանն իջել է մինչև 32 աստիճան․ փաստաբան

Սկզբից, երբ Մ.Գրիգորյանը հիվանդանոցում էր, ու համաձայն բժշկական էպիկրիզների մաթեմատիկական պրոգրեսիայով գնում էր հիվանդությունների ավելացում և վատթարացում, առողջապահության նախարարը առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, իր ամենօրյա հսկողության տակ է: Երբ հիվանդի կյանքին ռեալ սկսեց վտանգ սպառնալ և պայմանավորված հիվանդությունների աճով՝ ընդամենը հիվանդությունները կոնսերվացրեցին և դադարեցրեցին բուժումը և անհրաժեշտություն առաջացավ հիվանդին տեղափոխել արտերկիր, առողջապահության նախարարն իր աշխատակազմի միջոցով մի դեպքում տեղեկացրեց, որ ինքը գործ չունի, քանի որ դատարանում է գործը, կարծես Հիպոկրատի երդումը ոչ թե ինքն էր տվել, այլ՝ դատարանը, հետո էլ գրավոր տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարությունը պետք է զբաղվի դրանով, իսկ հետո, երբ ստացավ այդ նախարարությունից պատասխան, որ արդարադատության նախարարությունը չի կարող զբաղվել նմանատիպ հարցերով, քանի որ անձը չի գտնվում կալանքի տակ, և, իրավամբ, առողջապահաության գործառույթներ կրողը ինքն է, անցավ ընդհատակ և չի պատասխանում ոչ մի գրության:

Հարգելի պարոն նախարար

Պայմանավորված հիվանդի անձով, Դուք մատնել եք Ձեզ անգործության: Բարի եղեք հանրությանը պատասխանել.

Ձեզ առաջարկվել է հիվանդի վերջին էպիկրիզի հիման վրա տալ մասնագիտական կարծիք, որոշում՝ հիվանդին տեղափոխելու արտերկիր հետագա հետազոտումն ու բուժումն անցկացնելու համար, քանի որ ըստ բուժող բժշկի, Հայաստանում այն իրականացնելն այլևս հնարավոր չէ, որին ոչ դրական, ոչ բացասական պատասխան չեք տվել:

09.06.2020 թվականին Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գիտակցության կորստով, սրտի զարկերակի կտրուկ նվազմամբ, մարմնի ջերմաստիճանի անկմամբ մինչև երեսուներկու աստիճան, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Հայտարարարում եմ, որ բացի օր-օրի վատթարացող հիվանդությունները կոնսերվացնելուց, առողջությունը վերականգնելու հետ կապված այլ բուժում հիվանդը չի ստանում, քանի որ ըստ բուժող բժշկի Հայաստանում այլևս հնարավոր չէ իրականացնել բուժում: Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում՝ հանրության և երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ:

Լևոն Բաղդասարյան
Փաստաբան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին