Կարևոր իրադարձություններ

Հայաստանում մեկ օրում առողջացել է կորոնավիրուսով վարակված 775 քաղաքացի

10 Հունիս, 2020 11:07
Հայաստանում մեկ օրում առողջացել է կորոնավիրուսով վարակված 775 քաղաքացի

Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 428 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 14 103-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 227 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 77 է:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 304-ի:  Մեկ օրում առողջացածների թիվը 775 է, ընդհանուր առողջացածներինը՝ 5226, փաստացի բուժվողներինը՝ 8573 (մեկ օրում պակասել է 360-ով): Մեկ օրում թեստավորվել է 1751 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 73 156 քաղաքացի:  

 

Լրահոս

Դիտել ավելին