Կարևոր իրադարձություններ

Ուհանում փորձագետները պարզել են, որ կորոնավիրուս ունեցող ասիմպտոմատիկ հիվանդները վարակիչ չեն. РИА Новости

10 Հունիս, 2020 09:02
Ուհանում փորձագետները պարզել են, որ կորոնավիրուս ունեցող ասիմպտոմատիկ հիվանդները վարակիչ չեն. РИА Новости

 Ուհանի առողջապահության հարցերով քաղաքային հանձնաժողովը հայտարարել է, թե փորձագետները պարզել են, որ կորոնավիրուս ունեցող ասիմպտոմատիկ հիվանդները վարակիչ չեն: Այս մասին գրում է  РИА Новости ռուսական լրատվականը: 

Ուհանում իրականացրել են հետազոտություններ՝ կորոնավիրուսի 300 ասիմպտոմատիկ վարակակիրներ են հայտնաբերվել, որոնք վարակիչ չեն: 

Ասիմպտոմատիկ հիվանդների հետ շփում ունեցած 1000-ից ավելի մարդիկ հետազոտության են ենթարկվել և նրանց թեստի պատասխանը բացասական է եղել:  

Նշենք, որ Ուհանում մայիսի 14-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բնակչության զանգվածային հետազոտության շրջանակում 9.89 մլն մարդու են թեստավորել և կորոնավիրուսի 300 ասիմպտոմատիկ վարակակիրների են հայտնաբերել: Սա վկայում է, որ ասիմպտոմատիկ հիվանդները վարակիչ չեն։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին