Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել․ փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

10 Հունիս, 2020 00:00
Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել․ փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

Հունիսի 5-ին, ժամը 15.30-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Ներքին Գետաշեն գյուղի ճանապարհին ստուգել են Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել մայիսի 26-ին Տավուշի մարզի «Սևքարի անտառտնտեսությունից»: 

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նույն օրն ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ բացահայտեցին ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները:
Ժամը 22-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Ճամբարակի պահակետում ծառայություն իրականացնելիս ստուգել են Հաղարծին գյուղի 26-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ այն ձեռք է բերել 2019 թվականի աշնանը` «Դիլիջանի անտառտնտեսությունից»:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին