Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանի որոշմամբ 3 օրով արգելվել է 2 մանկապարտեզի գործունեությունը

09 Հունիս, 2020 22:40
Տիգրան Ավինյանի որոշմամբ 3 օրով արգելվել է 2 մանկապարտեզի գործունեությունը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն 3 օրով արգելվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի «Երևանի հ. 67 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի և «Երևանի հ. 127 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության պաշտոնական կայքէջից: 

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հունիսի 8-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 3 օրով արգելել Երևանի Էրեբունի վարչական շրջանի «Երևանի հ. 67 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:

2. 3 օրով արգելել «Երևանի հ. 127 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։

4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է Ավինյանի որշման մեջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին