Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի ասիմպտոմ փոխանցումը շատ հազվադեպ է հանդիպում․ ԱՀԿ ներկայացուցիչ

09 Հունիս, 2020 21:33
Կորոնավիրուսի ասիմպտոմ փոխանցումը շատ հազվադեպ է հանդիպում․ ԱՀԿ ներկայացուցիչ

Կորոնավիրուսի ասիմպտոմ փոխանցումը շատ հազվադեպ է հանդիպում։ Այս մասին Gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՀԿ-ի՝ COVID-19-ի արձագանքման խմբի ղեկավար Մարիա վան Քերքհովենը:

«Ելնելով մեզ մոտ առկա տվյալներից՝ անհավանական է թվում, որ կորոնավիրուսի ասիմպտոմ հիվանդը կարող է վարակել մեկ ուրիշի։ Մենք ունենք մի շարք զեկույցներ այլ երկրներից: Այլ երկրներում վերահսկում են ասիմպտոմ հիվանդներին, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված մարդկանց, և հիվանդության հետագա փոխանցում չենք հայտնաբերել։ Դա շատ հազվադեպ է տեղի ունենում»,- նշել է Քերքհովենը:

COVID-19-ի ասիմպտոմ ընթացքը ենթադրում է հիվանդության ամբողջ ընթացքում ախտանիշների բացակայությունը։

«Երբ մենք դիտում ենք տվյալները եւ պարզում, թե իրականում քանի դեպք է եղել ասիմպտոմային, մենք հայտնաբերում ենք, որ հաճախ խոսքը իրականում թույլ արտահայտված ախտանիշների մասին է»,- ընդգծել է ԱՀԿ ներկայացուցիչը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին