Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Սյունիքի մարզում․ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

09 Հունիս, 2020 21:00
Հրդեհ Սյունիքի մարզում․ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 16:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիք գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:20-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին