Կարևոր իրադարձություններ

Պաշտոնանկություններ՝ Արցախի նախագահի հրամանագրերով

09 Հունիս, 2020 20:41
Պաշտոնանկություններ՝ Արցախի նախագահի հրամանագրերով

Այսօր՝ հունիսի 9-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Հակոբյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Աշոտի Ենգիբարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ - շտաբի պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Ոստիկանության գնդապետ Նորայր Շաբոյի Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ:

 

Լրահոս

Դիտել ավելին