Կարևոր իրադարձություններ

Պարոն Մանուկյան, շնորհակալություն Ձեր կայացրած որոշման համար. Նիկոլ Փաշինյանը՝ Գերմանիայից վերադարձած հայ բժշկին

09 Հունիս, 2020 19:59
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Պարոն Մանուկյան, շնորհակալություն Ձեր կայացրած որոշման համար. Նիկոլ Փաշինյանը՝ Գերմանիայից վերադարձած հայ բժշկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարոն Մանուկյան, շնորհակալություն Ձեր կայացրած որոշման համար, նաև Ձեր ընտանիքին շնորհակալություն, որ համաձայնել է այդպիսի որոշման։ Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել մեր բոլոր բուժաշխատողներին՝ կատարվող աշխատանքի համար։ Երեկ ես եղա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, տեսա, թե ինչպիսի հերոսական աշխատանքներ են կատարում մեր բժիշկները։ Տեսա, թե շնորհակալության ինչպիսի զգացում կա մեր քաղաքացիների՝ պացիենտների շրջանում։

Կարող եմ արձանագրել, որ մեր բուժհաստատություններում այս օրերին հաստատված է կորոնավիրուսի դեմ պայքարի ընտանեկան մթնոլորտ։ Նման մթնոլորտ պետք է հաստատվի ողջ Հայաստանում և դա պետք արտահայտվի հետևյալով. մեզնից յուրաքանչյուրն այս գործում պետք է անի այն, ինչ կարող է։ Իսկ մեզնից յուրաքանչյուրը կարող է անել շատ կարևոր բան. պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին