ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ունենք եւ կայունացում ենք ունենալու:
Փաշինյանն ընդգծեց՝ համաճարակի բռնկում է տեղի ունենում հատկապես թաղման, հուղարկավորության արարողությունների ժամանակ։
«Մենք նաև կարևոր ենք համարում, որ ամուսնության արարողությունները չիրականացվեն համաճարակային այս շրջանում՝ պարետատան կանոնների խախտմամբ»,- ասաց վարչապետը։
«Ուզում եմ բոլոր սգակիր և պսակադրություն ունեցող ընտանիքները համագործակցեն պարետատան և ոստիկանության աշխատակիցների հետ»,- հավելեց Փաշինյանը։