Կարևոր իրադարձություններ

Երևանի Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել․ դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր հրազենների կրակված պարկուճներ

09 Հունիս, 2020 19:40
Երևանի Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել․ դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր հրազենների կրակված պարկուճներ

Այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Րոպեներ անց բաժնում հաղորդում է ստացվել արդեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա երիտասարդ, որը մահացել է։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են տարբեր հրազենների կրակված պարկուճներ, գնդակներ և այլն։

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին