Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ և ԱԱԾ նախկին տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործը բացահայտված է ․Քննչական կոմիտեի նախագահ

09 Հունիս, 2020 18:46
ՀՔԾ և ԱԱԾ նախկին տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործը բացահայտված է ․Քննչական կոմիտեի նախագահ

Հատուկ Քննչական ծառայության ղեկավարի և ԱԱԾ նախկին տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործը բացահայտված է, սակայն քրեական գործը քննության փուլում է, դեռ ավարտված չէ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Գործը բացահայտված է, սակայն քրեական գործը քննության փուլում է, դեռ ավարտված չէ, որովհետեւ մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին շուրջ 8 կամ 9 ամիս առաջ ուղարկել ենք քննչական պահանջ, որը երբ կկատարվի, կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ նոր որոշում կկայացնենք»,- նշել է Գրիգորյանը, հավելելով, որ մեղադրյալ ներգրավված չէ այդ գործով:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին