Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    486,5

  • EUR

    541
    553

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Երևանում կրակոցներ են հնչել․ վիրավորը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է

09 Հունիս, 2020 18:28
Երևանում կրակոցներ են հնչել․ վիրավորը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շենքի հարևանությամբ ինքնաձիգից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Նա 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին